Էրաղչի․«Ամոթալի է, որ ամերիկացի պաշտոնյային ուրախացրել է ժողովրդի տառապանքը»
Հակադարձելով Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ամերիկյան կենտրոնի» տնօրենի ուրախ արձագանքին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է․-«Ցավալի ու անմարդկային է ուրախանալ կորոնավիրուսի տարածման ու ժողովրդի տառապանքի համար»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին, Թվիթերում արած գրառման մեջ խոսքն ուղղելով «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ամերիկյան կենտրոնի» (FDD) տնօրեն Մարկ Դուբովիցին, գրել է․-«Ուրեմն հասկացաք, որ ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել և նույնիսկ զիջել են կորոնավիրուսին»։
FDD -ի Սիոնիստական լոբիի ղեկավար Մարկ Դոբուվիցը, ուրախություն հայտնելով Իրանում կորոնավիրուսի տարածման համար, ասել է․-«Իրանի ոչ-նավթային արտահանումների վրա կորոնավիրուսի ազդեցությունն ավելի մեծ է եղել, քան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներինը»։