Ռոհանի. Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարեն կորոնավիրուսի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հայտարարելով է, որ այսօր կորոնավիրուսը դարձել է գլոբալ, խնդիր ասել է. «Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարն կորոնավիրուսի դեմ և օգնեն միմյանց հնարավորինս արագ հաղթահարելու այս խնդիրը»:
Քաթարի Շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանի հետ հեռախոսազրույցում Հասան Ռոհանին ընդգծելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ է ապահովել երկու երկրի առողջապահական և բժշկական ոլորտների համագործակցությունը, հավելել է. «Իրանը բիզնեսի, առևտրական փոխանակումների և ուղևորափոխադրումների իրականացման համար առողջապահական հատուկ պրոտոկոլ է մշակել»:
Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Սանին նաև իր գոհունակությունն է հայտնել 2020 թվականի հունվարին Իրան կատարած այցի կապակցությամբ և ասել. «Հուսով եմ, որ մենք կկարողանանք մոտ ժամանակներս երկու երկրների միջև բանակցությունները շարունակել Դոհայում»:
Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Սանին նաև հավաստիացրել է, որ Իրանն իր բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների շնորհիվ ի վիճակի է հաջողությամբ վերահսկել իրավիճակը: