Ռոհանու ներկայությամբ շահագործման է հանձնվել Թեհրանի շրջակա տարածքում 1290 հեկտար անտառապատման նախագիծը
ԻԻՀ նախագահը Թեհրանի Սաադ-Աբադ պատմամշակութային համալիրում պտղատու ծառ է տնկել, որից հետո, Թեհրան քաղաքի շուրջ կանաչ գոտի ստեղծելու շրջանակում շահագործման է հանձնվել 1290 հեկտար անատառապատման նախագիծը։
Ծառատունկի օրվա և բնական ռեսուրսների շաբաթվա առիթով, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը մեկ մատղաշ ծառ տնկելուց հետո, կարևորել է ծառ տնկելը և բնական պաշարների պահպանման անհրաժեշտությունն ասելով, որ այսօր Թեհրանի շրջակա տարածքում 1290 հեկտար անտառապատման նախագծի շահագործման հանձնումը շատ արժեքավոր քայլ է։
Նշելով, որ այս տարի առավել քան անցած տարիներին ժողովուրդը կարևորում է առողջության հարցը, ԻԻՀ նախագահն ասել է․-«Ժողովուրդը պետք է շարունակի համագործակցել Իրանի առողջապահության նախարարության հետ՝ կորոնավիրուվիրուսը հաղթահարելու հարցում»։