Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը տնտեսական դաժան պատերազմ է
Հարվարդի համալսարանի դասախոսն ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը տնտեսական դաժան պատերազմ է, որն իրականացվում է սպառնալիքներով, անիրական պահանջներով և երբեմն էլ բռնություններով»:
Երկուշաբթի օրը, Responsible Statecraft կայքում հրապարակած հոդվածում, անդրադառնալով Իրանում իշխանությունը փոխելու ԱՄՆ-ի ջանքերին, Ստեֆան Վալթն ասել է.«Անկասկած Իրանի ժողովրդի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը մեծ վնաս է պատճառել Իրանի ժողովրդին, սակայն Իրանի իշխանության մոտ փլուզման կամ ԱՄՆ-ի պահանջներին հանձնվելու ոչ մի նշույլ չի նկատվում»:
Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել Իրանի դեմ սննդամթերթի և դեղորայքի առևտում սահմանափակումներ կիրառելու և ճգնաժամային պայմաններում հումանիտար օգնությունների Իրան առաքումը կանխելու պատճառով: