Մարտ 13, 2020 15:18 Asia/Tehran
  • Մուսավի. ԱՄՆ-ի վարչակարգը մարդու իրավունքներից խոսելու իրավունք չունի

Անդրադառնալով Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «ԱՄՆ-ը չունի իրավաան, քաղաքական ու բարոյական իրավունք՝ խոսելու այլ եկրներում մարդու իրավունքների մասին»:

Ուրբաթ օրն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի որոշ ապակառուցողական գործողություններին, այդ թվում՝ ռասիստական ելույթներին, կրոնական խտրականությանը և կանանց որպես զսպման գործիք կիրառելը ողջունելուն, ինչպես նաև Սաուդյան մանկասպան ու մարդու իրավունքները ոտնահարող Սիոնիստական ռեժիմիներին ցուցաբերած աջակցությանը, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Նման վարչակարգն այն դիրքում չէ, որ քննարկի այլ երկրներում մարդու իրավունքների վիճակը»:

Մուսավիի խոսքերով. «Իրանի և մի շարք այլ երկրների վերաբերյալ ամերիկացիների զեկույցները հիմնված են Պոմպեոյի ու ԿՀՎ-ի նրա գործընկերների հորդորների վրա, հետևաբար որևէ արժեք չեն ներկայացնում»:

Ցավ հատնելով մարդու իրավունքների հարցն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից որպես ճնշման գործիք կիրառելու  կապակցությամբ, Մուսավին հավելել է, որ Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը որոշ կազմակերպությունների, այդ թվում՝ Amnesty International-ի հայտարարությունների լրացումն են, որոնք ոչ պետական կազմակերպությունների անվան տակ, գործում  են ի շահ ԱՄՆ-ի քաղաքականության:

 

 

Պիտակ