Ռոհանի. Կորոնավիրուսի դեմ պայքարը պահանջում է տարածաշրջանային ու համաշխարհային համակագված գործողություններ
Նշելով, որ հասարակությունը պետք է համագործակցի կառավարության հետ կորոնավիորւսի դեմ պայքարում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է, որ այս իրավիճակում, ԱՄՆ-ը պետք է չեղարկի հակաիրանական պատժամիջոցները, իսկ հարևան երկրների միջև կնքվեն առողջապահության ոլորտում համագործակցության մասին արձանագրություններ:
Մի շարք երկրների ղեկավարներին ուղղված նամակներում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է. «Իրանը կորնաավիրուսի դեմ պայքարում բախվում է լուրջ սահմանափակումների ու խոչընդոտների, որոնք պայմանավորված են ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներով և առավելագույն ճնշման քաղաքանության կիրառմամբ»:
Նա հավելել է. «Հակաիրանական պատժամիջոցները և արտասահմանյան ընկերությունների կողմից դրանց հետևելը ոչ միայն անօրինական է և հակասում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, այլ նաև հակաբարոյական է ու հակամարդկային»:
«Ժամանակն է, որ համաշխարհային հանրությունը կանգնի ԱՄՆ-ի անօրինական ու բռնի քայերի դեմ և թույլ չտա, որպեսզի հակաիրանական պատժամիջոցները խոչընդոտեն մահացու վիրուսի դեմ պայքարին»: