Ռոհանի. Իրանին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարությունն ԱՄՆ-ի պատմության ամենամեծ ստերցի է
https://parstoday.ir/hy/news/iran-i118518-Ռոհանի._Իրանին_օգնություն_ցուցաբերելու_մասին_հայտարարությունն_ԱՄՆ_ի_պատմության_ամենամեծ_ստերցի_է
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու մասին ամերիկացիների հայտարարությունն այդ երկրի պատմության ամենամեծ սուտն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 08:57 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարությունն ԱՄՆ-ի պատմության ամենամեծ ստերցի է

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու մասին ամերիկացիների հայտարարությունն այդ երկրի պատմության ամենամեծ սուտն է:

Կառավարության նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով ամերիկացիների այն հայտարարությանը, թե իրենք պատարստ են աջակցել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, Հասան Ռոհանին հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից կիրառվող դաժան ու անօրինական պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացրել Իրանի ժողովրդի համար»:

Իրանի նախագահը նաև շեշտել է, որ ամերիկացիները պատասխանատվություն են կրում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչական  գործողությունների համար. Նա հավելել է . «Այս իրավիճակում, աշխարհի համար պարզվել են ԱՄՆ-ի ահաբեկչական էությունն ու հետապնդած  նպատակները»:

Անդրադառնալով Իրանի առաջնորդի կողմից իրանական ընթացիկ տարին «արտադրական թռիչքի» տարի հռչակելուն, Ռոհանին նշել է. «Արտադրական թռիչքի հասնելու համար, անհրաժեշտ է մշտապես բարեկամական հարաբերություններ  պահպանել տարածաշրջանի և հատկապես՝ հարևան երկրների հետ»: