Ռոնանին նշել է, որ երկրները պետք է օգտվեն միմյանց փորձից
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Աշխարհի ոչ մի երկիր չի կարող միայնակ, առանց մեկ այլ երկրի փորձից օգտվելու և այլ երկրների հետ համագործակցելու, հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը»:
Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախսազրուցյում, նշելով, որ Իրանի համար կորանվաիրուսի դեմ պայքարելը կրկնակի դժվար է ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառով, Հասան Ռոհանին ասել է. «Իրանի դեմ անօրինական պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ը խախտում է միջազգային բոլոր օրենքները, այդ թվում նաև 2005թ ԱՀԿ-ի ընդունած կանոնակարգը»:
Նա հավելել է. «Նման իրավիճակում, կրկնակի կարևոր է պատժամիջոցների չեղարկումը և ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը»:
Ռոհանին նշել է, որ Իրաքում ԱՄՆ-ի վերջին գործողությունները վտանգավոր են և սպառնում են ինչպես Բաղդադի, այնպես էլ տարածաշրջանի անվտանգությանը:
Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Instex ֆինանսական մեխանիզմի գործադրմամբ, Իրանի և Եվրոպայի միջև փոխանակումների ծավալները կաճեն և ֆինանսական համագործակցությունը կդյուրացվի: