Իրանը ողջունել է Իրաքի նոր վարչապետի նշանակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i119190-Իրանը_ողջունել_է_Իրաքի_նոր_վարչապետի_նշանակումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Մուստաֆա Աբդուլ Լաթիֆ ալ-Քազեմիի նշանակումը Իրաքի նոր վարչապետի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2020 06:54 Asia/Tehran
  • Իրանը ողջունել է Իրաքի նոր վարչապետի նշանակումը

Իրանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է Մուստաֆա Աբդուլ Լաթիֆ ալ-Քազեմիի նշանակումը Իրաքի նոր վարչապետի պաշտոնում:

«Իրանը միշտ էլ աջակցել է Իրաքում անկախության, ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական կայունության հաստատումը:  Թեհրանը համոզված է, որ այդ երկրում առկ ախնդիրների լուծումը հնարավոր է միայն բոլոր քաղաքական հոսանքների համաձայնության և ժողովրդավարական գործընթացների միջոցով», - ասեկ է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին:

Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել Իրաքի նոր կառավարության հետ:

Հինգշաբթի օրը, Ադնան ալ-Զարֆիի հրաժարականից հետո,  Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը  վարչապետի պաշտոնում նշանակեց Մուստաֆա Աբդուլ Լաթիֆ ալ-Քազեմիին::