Զարիֆ․«ԱՄՆ-ն փորձում է կորոնավիրուսով իր դերակատարությունն ամրապնդել միջազգային համակարգում»
https://parstoday.ir/hy/news/iran-i119424-Զարիֆ_ԱՄՆ_ն_փորձում_է_կորոնավիրուսով_իր_դերակատարությունն_ամրապնդել_միջազգային_համակարգում
Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Միացյալ Նահանգները կորոնավիրուսը չինական վիրուս ներակայացնելով, փորձում է շահարկել այդ հարցը և միջազգային հավասարումներում ամրապնդել սեփական, ինչպես նաև իր դաշնակիցների դերակատարությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2020 14:48 Asia/Tehran
  • Զարիֆ․«ԱՄՆ-ն փորձում է կորոնավիրուսով իր դերակատարությունն ամրապնդել միջազգային համակարգում»

Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Միացյալ Նահանգները կորոնավիրուսը չինական վիրուս ներակայացնելով, փորձում է շահարկել այդ հարցը և միջազգային հավասարումներում ամրապնդել սեփական, ինչպես նաև իր դաշնակիցների դերակատարությունը»։

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքների և կորոնավիրուսը չինական կամ Վուհանի վիրուս որակելու պատճառներից մեկն այն է, որ Վաշինգտոնը նպատակ ունի իր և իր դաշնակիցների դերակատարությունն ամրապնդել միջազգային  հավասարումներում և կանխել միջազգային նոր համակարգի ձևավորումը»։

Կարևորելով  արտերկրում իրանցի ուսանողների և իրանական տարանցիկ բեռնատարների վարորդների խնդիրների կարգավորումը, Զարիֆը նշել է․«ԱԳ նախարարությունն իր պարտականությունների շրջանակում կօգնի արտերկրում գտնվող իրանցիներին և  պահպանելով առողջապահական պրոտոկոլները, կլուծի նրանց բոլոր հարցերը»։

Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով աշխարհում շատ սահմանների փակվելուն, Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է․ «Հարգելով առողջապահական բոլոր կանոններն ու պրոտոկոլները, Իրանը  վերաբացել է իր սահմանները և արտահանումներ մեկնարկել են»։