Զարիֆ․«ԱՄՆ-ն փորձում է կորոնավիրուսով իր դերակատարությունն ամրապնդել միջազգային համակարգում»
Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Միացյալ Նահանգները կորոնավիրուսը չինական վիրուս ներակայացնելով, փորձում է շահարկել այդ հարցը և միջազգային հավասարումներում ամրապնդել սեփական, ինչպես նաև իր դաշնակիցների դերակատարությունը»։
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքների և կորոնավիրուսը չինական կամ Վուհանի վիրուս որակելու պատճառներից մեկն այն է, որ Վաշինգտոնը նպատակ ունի իր և իր դաշնակիցների դերակատարությունն ամրապնդել միջազգային հավասարումներում և կանխել միջազգային նոր համակարգի ձևավորումը»։
Կարևորելով արտերկրում իրանցի ուսանողների և իրանական տարանցիկ բեռնատարների վարորդների խնդիրների կարգավորումը, Զարիֆը նշել է․«ԱԳ նախարարությունն իր պարտականությունների շրջանակում կօգնի արտերկրում գտնվող իրանցիներին և պահպանելով առողջապահական պրոտոկոլները, կլուծի նրանց բոլոր հարցերը»։
Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով աշխարհում շատ սահմանների փակվելուն, Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է․ «Հարգելով առողջապահական բոլոր կանոններն ու պրոտոկոլները, Իրանը վերաբացել է իր սահմանները և արտահանումներ մեկնարկել են»։