Իրանի ԱՆ. ԱՄՆ-ի կառավարությունը նախ ժխտեց, ապա խնդիրների համար մեղադրեց ուրիշներին
https://parstoday.ir/hy/news/iran-i119430-Իրանի_ԱՆ._ԱՄՆ_ի_կառավարությունը_նախ_ժխտեց_ապա_խնդիրների_համար_մեղադրեց_ուրիշներին
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվական կենտրոնի ղեկավարն Իրանի առողջապահական համակարգի դեմ ուղղված ԱՄՆ պետքարտուղարի մեղադրանքը որակել է որպես հոգեբանական պաշտպանություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 05:14 Asia/Tehran
  • Իրանի ԱՆ. ԱՄՆ-ի կառավարությունը նախ ժխտեց, ապա խնդիրների համար մեղադրեց ուրիշներին

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվական կենտրոնի ղեկավարն Իրանի առողջապահական համակարգի դեմ ուղղված ԱՄՆ պետքարտուղարի մեղադրանքը որակել է որպես հոգեբանական պաշտպանություն:

Վերջերս, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպոն, անտեսելով այն  հանգամանքը, որ Վաշինգտոնը խոչընդոտում է Իրանին բժշկական սարքավորումներին և պարագաներին հասանելիությանը, հայտարարել է, որ Թեհրանն առողջապահության ոլորտում ներդրում անելու փոխարեն, աջակցում է ահաբեկիչներին:

Չորեքշաբթի օրը Iran Press- ին տված հարցազրույցում, Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը նշել է, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանի նշանակալի առաջընթաց է գրանցել առողջապահության ոլորտում և այս պահին, դեղագործական կարիքների 97 տոկոսն արտադրվում է երկրում: Նա հավելել է, որ մի շարք հիվանդությունների համար նախատեված դեղամիջոցները տրամադրվում են անվճար:

Դիմելով Պոմպեոյին, նա ասել է. «Ներկայուսմ Իրանում առկա  է հասարակական առողջության ապահովագրության ամենաբարձր ծածկույթը, որը ամերիկացիների 100-ամյա երազանքն է»: