Իրանի պաշտպանության նախարար. Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայության հետևանքն անապահովությունն է
Արձագանքելով Պարսից ծոցի կապակցությամբ ԱՄՆ-ի նպատակներին, նախարարն ասել է. «Ամերիկացիների ապօրինի և ագրեսիվ ներկայությունը Պարսից ծոցում անապահովության տարածման հիմնական պատճառն է»:
Բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության սրման հիմնական պատճառն ամերիկացիների անօրինական ներկայությունն է, որոնք եկել են աշխարհի մյուս ծայրից, հաստատվել մեր սահմանների մոտ ու ահնհիմն հայտարարութուններ են անում»:
Նա հավելել է. «Մենք մեր տանն ենք, իսկ նրանք եկել են աշխարհի մյուս կողմից, որպեսզի սպառնալիքներով ու պատժամիջոցներով խնդիրներ ստեղծեն տարածաշրջանի երկրների համար»
Ավելի վաղ ԱՄՆ-ի կործանիչը փորձել էր մուտք գործել Իրանի օդային տարածք, սակայն Իրանի բանակի ՀՕՊ-ի ստորաբաժանման նախազգուշացումից հետո, փոխել էր երթուղին: