Իրանի ԱՆ. Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի գնումը, պատժամիջոցների պատճառով, չեղարկվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i119534-Իրանի_ԱՆ._Կորոնավիրուսի_ախտորոշման_թեստերի_գնումը_պատժամիջոցների_պատճառով_չեղարկվել_է
Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ Հարավային Կորեայի բանկը, պատժամիջոցների պատճառով, չեղարկել է SWIFT համակարգի միջոցով (Միջբանկային ֆինանսական հաղորդակցությունների համաշխարհային ասոցիացիա) Իրանի կողմից կորոնավիուսի ախտորոշման թեստերի գնումը չեղարկվել է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2020 09:33 Asia/Tehran
  • Իրանի ԱՆ. Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի գնումը, պատժամիջոցների պատճառով, չեղարկվել է

Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ Հարավային Կորեայի բանկը, պատժամիջոցների պատճառով, չեղարկել է SWIFT համակարգի միջոցով (Միջբանկային ֆինանսական հաղորդակցությունների համաշխարհային ասոցիացիա) Իրանի կողմից կորոնավիուսի ախտորոշման թեստերի գնումը չեղարկվել է:

IRNA- ի փոխանցմամբ ՝ Քիանուշ Ջահանփուրը շաբաթ օրը հայտարարել է, որ Հարավային Կորեայի բանկի կողմից  գործարքի չեղարկումը վկայում է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաների պնդումները, թե Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն վերաբերում դեղորայքին և բժշկական սարքավորումներին, կեղծ են:

Ջահանփուրի խոսքերով, Հարավային Կորեայի բանկը պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ պատժամիջոցների պատճառով, գործարքը հնարավոր չէ իրականացնել:

Վաշինգտոնի միակողմանի և անօրինական պատժամիջոցները, որոնք ներառում են հումանիտար և բժշկական ոլորտները, բազմաթիվ խնդիրներ են առաջացրել իրանցիների համար, հատկապես ներկա դրությամբ կորոնավիրուսով վարակված  անձանց համար: