Իրանի նախագահը կարևորում է դիմադրողական տնտեսության քաղաքականությունը
Իրանի նախագահը կարևորել է Իրանում դիմադրողական տնտեսության քաղաքականության շարունակման անհրաժեշտությունը:
Երեքշաբթի օրը կայացած կառավարության տնտեսական նիստում, հաշվի առնելով սննդի, առողջապահական և դեղագործական մի շարք արտադրանքների պահանջարկի ավելացումը, Հասան Ռոհանին անհրաժեշտ է համարել ճիշտ քաղաքականություններ որդեգրումը՝ արտադրական թռիչքի ու ոչ նավթային արտհանումների զարգացման ուղղությամբ:
Դիմադրողական քաղաքկանությունը պատժամիջոցների պայմաններում հիմնական կարիքները ներքին հնարավորություններով բավարարելու և ներմուծումից հնարավորինս քիչ կախվածություն ունեցող տնտեսության ապահովելուն ուղղված քաղաքականություն է:
Իրանի նախագահը շեշտել է.«ԱՀԿ-ի տրամադրած վարկի միջոցով. մեր ժողովրդին անհրաժեշտ բժշկական պարագաները և հումանիտար ապրանքները ձեռք կբերենք INSTEX ֆինանսական մեխանիզմի միջոցով»: