Ռոհանի. Իրանի և Թուրքիայի միջև առևտրափոխանակումը պետք է շարւնակվի
https://parstoday.ir/hy/news/iran-i119700-Ռոհանի._Իրանի_և_Թուրքիայի_միջև_առևտրափոխանակումը_պետք_է_շարւնակվի
Իրանի նախագահը նշել է Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման, ամրապնդման և երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը: Ռոհանին ասել է, որ Իրանի և Թուրքիայի միջև առևտուրը պետք է շարունակվի ՝ լիարժեք պահպանելով առողջապահական ցուցումները
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2020 05:09 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի և Թուրքիայի միջև առևտրափոխանակումը պետք է շարւնակվի

Իրանի նախագահը նշել է Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման, ամրապնդման և երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը: Ռոհանին ասել է, որ Իրանի և Թուրքիայի միջև առևտուրը պետք է շարունակվի ՝ լիարժեք պահպանելով առողջապահական ցուցումները

Չորեքշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսզրույցում, Իրանի նախագահն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանի արձանագրած հաջողություններին և նշել, որ երկու երկրի համապատասխան ոլորտների մասնագետները պետք է այս հարցում փորձի փոխանակում իրականացնեն: 

ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև  իրանցիների դեմ ԱՄՆ-ի անօրինական ու հակամարդկային պատժամիջոցներին և ներկա բարդ իրավիճակում, Իրանին ԱՀԿ կողմից վարկի տրամարդրման ընթացքին խոչընդոտելուն: Նա նշել է. «Այսօր բոլոր երկրները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն  Միացյալ Նահանգների անմարդկային քաղաքականության դեմ»:

Դատապարտելով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, Թուրքիայի նախագահը նշել է. «Իրանի և Թուրքիայի միջև առևտուրը պետք է շարունակվի առողջության պահպանման սկզբունքներին համապատասխան: Երկու երկրները պետք է համագործակցեն ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար»: