Էրաղչին միջազգային հանրությանը կոչ է արել հակադարձել ԱՄՆ-ի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i119710-Էրաղչին_միջազգային_հանրությանը_կոչ_է_արել_հակադարձել_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին
Չորեքշաբթի երեկոյան Նորվեգիայի ԱԳ փոխնախարար Թորեհ Հաթրոմի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին կարևորել է միջազգային հանրության կողմից ԱՄՆ-ի անօրինական ու հակամարդկային պատժամիջոցերին դիմակայելու անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2020 11:44 Asia/Tehran
  • Էրաղչին միջազգային հանրությանը կոչ է արել հակադարձել ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Չորեքշաբթի երեկոյան Նորվեգիայի ԱԳ փոխնախարար Թորեհ Հաթրոմի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին կարևորել է միջազգային հանրության կողմից ԱՄՆ-ի անօրինական ու հակամարդկային պատժամիջոցերին դիմակայելու անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում անդրադառնալով աշխարհում կորոնա վիրուսի լայնամասշտաբ տարածման խնդրին և դրան դիմակայելու հարցում բոլոր երկրների համագործակցության անհրաժեշտությունը Էրաղչին խոսել է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի պատժամիջոցների մասին: 

Հեռախոսազրույցի ընթացքում, կարծիքների փոխանակում է կատարվել Հորմոզի խաղաղություն նախաձեռնության, Աֆղանստանում խաղաղության հաստատման, Իրաքի վերջին զարգացումների և Եմենին  ցուցաբերվող մադասիրական օգնությունների շարունակման անհրաժեշտության մասին:

Նորվեգիայի ԱԳ փոխնախարարն ընդգծել է միջազգային ասպարեզում՝ ժողովրդի առողջության ապահովման հարցում միջազգային կառույցներին օգնելու և Պարսից Ծոցի ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման վերաբերյալ Նորվեգիայի բազմակողմանի քաղաքականությունը: