Իրանի առողջապահության նախարար. Մենք պատրաստ ենք օգնել ԱՄՆ-ում կորոնավիրուսից տուժած մարդկանց
https://parstoday.ir/hy/news/iran-i119745-Իրանի_առողջապահության_նախարար._Մենք_պատրաստ_ենք_օգնել_ԱՄՆ_ում_կորոնավիրուսից_տուժած_մարդկանց
Արձագանքելով Իրանին օգնելու ԱՄՆ առողջապահության նախարարի հայտարարությանն ԻԻՀ առողջապահության նախարարն ասել է. «Մենք պատրաստ ենք օգնել Միացյալ Նահանգների ժողովրդին՝ դուրս գալու ներկայիս ծանր իրավիճակից, որն առաջացել է այդ երկրի կառավարության անգործության հետևանքով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2020 07:33 Asia/Tehran
  • Իրանի առողջապահության նախարար. Մենք պատրաստ ենք օգնել ԱՄՆ-ում կորոնավիրուսից տուժած մարդկանց

Արձագանքելով Իրանին օգնելու ԱՄՆ առողջապահության նախարարի հայտարարությանն ԻԻՀ առողջապահության նախարարն ասել է. «Մենք պատրաստ ենք օգնել Միացյալ Նահանգների ժողովրդին՝ դուրս գալու ներկայիս ծանր իրավիճակից, որն առաջացել է այդ երկրի կառավարության անգործության հետևանքով»:

Հինգշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Սեյեդ Նամաքին նշել է. «Այսօր ԱՀԿ նիստում ունեցած ելույթում, ԱՄՆ առողջապահության նախարարը հայտարարեց, որ այդ երկիրը պատրաստ է աջակցել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ի պատասխան այդ կեղծ և անհեթեթ հայտարարության, մենք հայտարարում ենք, որ Աստծո օգնությամբ և ժողովրդի, պաշտոնյաների ու ոլորտի մասնագետների համագործակցությամբ, Իրանն արդյունավետ պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ»:

Իրանի առողջապահության նախարարը հավելել է. «Քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ի կառավարությունն ի վիճակի չէ օգնել սեփական քաղաքացիներին, Իրանը պատրաստ է օգնել ամերիկացիներին»:

ԱՄՆ-ում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված ավելի քան 851 հազար հոգի, ավելի քան 47.800 հոգի մահացել է: