Զարիֆ. «ԱՄՆ-ն ու Եվրոպան իրավունք չունեն խրատել Իրանին»
Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն կարող Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի սխալ մեկնաբանության հիման վրա խրատներ կարդալ Իրանի համար»:
Թվիթերյան էջում արած գրառման մեջ, Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ը, հակառակ Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին, 2017թ. ի վեր, բոլոր երկրների դեմ ուժ է կիրառել:
Իրանի արտգործնախարարն ասել է. «Եվրոպան Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին հետևելու փոխարեն, ԱՄՆ-ին է հետևում: Նրանցից ոչ մեկը չեն կարող Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի սխալ մեկնաբանության հիման վրա խրատել Իրանին»:
Զարիֆն ասել է.«Իրանը ոչ միջուկային զենք ունի և ոչ էլ հրթիռ նման սարսափելի զենքեր կրելու համար: Կռահեք թե ով ունի»:
«Նուռ» արբանյակի հաջող գործարկումից հետո, մի շարք ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատարներ մտահոգություն են հայտնել Իրանի քայլի կապակցությամբ և հայտարարել, թե Թեհրանը խախտել է ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձևը: