Իրանը դատապարտել է իրանական լրատվամիջոցները արգելափակելու ԱՄՆ-ի որոշումը
Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է իրանական լրատվամիջոցների առցանց տիրույթին հասանելիության արգելափակելու ԱՄՆ-ի գանձապետարանի որոշումը:
Կիրակի օրը, Թվիթերում հրապարակելով Ֆարս լրատվական գործակալության, Իրանի ռադիո-հեռուստատեսության և Իրան մշակութային-լրատվական ինստիտուտի պատկերները, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԻԻՀ-ը խիստ դատապարտում է իրանական լրատվամիջոցների առցանց տիրույթին հասանելիությունն արգելափակելու ԱՄՆ-ի գանձապետարանի որոշումը, ինչը հակասում է մարդու իրավունքների ու խոսքի ազատության մասին համաշխարհային կոնվենցիային:
Իրանի արտգործնախարարությունը նշել է, որ այդ քայլով ԱՄՆ-ը ոտնահարել է միջազգային օրենքները:
Անցած փետրվարին, ԱՄՆ-ի գանձապետարանն արգելափակել էր նաև Ֆարս լրատվական գործակալությանւ պատկանող farsnews.com տիրույթը:
ԱՄՆ-ի գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը նաև արգելափակել է Իրանի օրաթերթի պաշտոնական կայքի iran-newspaper.com տիրույթը: