Իրանի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Իրանի և Իրաքի խորհրդարանների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և կորոնավիրուսի դեմ պայքարի ու պանդեմիայի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր:
Շաբաթ օրը, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհամմադ ալ-Հալբուսիի հետ հեռախոսազրույցում, շնոհավորել է այդ երկրում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ: Նա նշել է. «ԻԻՀ-ը, ինչպես բազմիցս ապացուցել է, պատրաստ է շարունակել Իրաքի հետ տնտեսական համագործակցություևը և ողջունում է այդ երկրում կայունության և անվտանգության ամրապնդումը:
Լարիջանին հավելել է, որ Իրաքի խորհրդարանը կարևոր դերակատարություն է ունեցել արդյունավետ կառավարություն ձևավորելու հարցում, նպաստելով երկրի ազգային շահերի ապահոմանն ու տնտեսական բարգավաճմանը:
Իրանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Ֆթերի տոնւ կապակցությամբ և ևս մեկ անգամ նշել է, որ Թեհրանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձը փոխանցելու Իրաքին:
Հեռախոսազրույցի ընթացքում, Իրաքի խորհրդարանի խոսնակն Իրանի ժողովրդին ու իշխանություններին շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ և հավելել է. «Երկու երկրների խորհրդարանների նախագահների և պաշտոնյաների միջև խորհրդակցություններն ու խորհրդատվությունները միշտ էլ կարևոր դեր են խաղացել երկկողմ համագործակցության զարգացման հարցում»: