Իրանական հինգերորդ նավթային տանկերը այսօր մուտք է գործել Վենեսուելա
https://parstoday.ir/hy/news/iran-i121172-Իրանական_հինգերորդ_նավթային_տանկերը_այսօր_մուտք_է_գործել_Վենեսուելա
Իրանական հինգ տանկերներից բաղկացած նավատորմի վերջին նավը՝ Clavell-ը, որն Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում նավթամթերքով բեռնավորվել և ուղևորվել էր դեպի Վենեսուելա , կիրակի օրը մուտք է գործել Վենեսուելայի ջրեր:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 31, 2020 14:16 Asia/Tehran

Իրանական հինգ տանկերներից բաղկացած նավատորմի վերջին նավը՝ Clavell-ը, որն Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում նավթամթերքով բեռնավորվել և ուղևորվել էր դեպի Վենեսուելա , կիրակի օրը մուտք է գործել Վենեսուելայի ջրեր:

Ինչպես հաղորդում է  Իրան Պրես լրատվական գործակալությունը,անցած  օրերի ընթացքում, իրանական   Fortune, Forest, Faxon և Petunia  չորս նավթային տանկերները  Վենեսուելայի տարբեր նավահանգիստներում բեռնաթափվել են:

Ստացված հաղորդումների համաձայն՝ Վենեսուելա տեղափոխված բենզինը մատակարարվել է այդ երկրի տարբեր քաղաքաներում գտնվող վառելիքի բաշխման  կենտրոններին, որոշ չափով լուծելով  երկրում տիրող վառելիքի ճգնաժամը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն սպառնացել էր, որ Իրանին թույլ չի տա  վառելիք ուղարկել Վենեսուելա: Վաշինգտոնը պատժամիջոցներ է  սահմանել Իրանի և Վենեսուելայի նկատմամբ: