Ղալիբաֆ. «Հոգելույս Իմամ Խոմեյնին բանիմաց հոգևորական էր»
https://parstoday.ir/hy/news/iran-i121262-Ղալիբաֆ._Հոգելույս_Իմամ_Խոմեյնին_բանիմաց_հոգևորական_էր
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Հոգելույս Իմամ Խոմեյնին բանիմաց հոգևորական, գաղափարապաշտ ու խոհեմ դիվանագետ և շրջահայաց իմաստուն էր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 07:59 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Հոգելույս Իմամ Խոմեյնին բանիմաց հոգևորական, գաղափարապաշտ ու խոհեմ դիվանագետ և շրջահայաց իմաստուն էր»:

Երեքշաբթի օրը, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Մոհամմադբաղեր Ղալիբաֆը ցավակցություն է հայտնել իսլամական հանրապետության հիմնադիր ՝ հոգելույս Իմամ Խոմեյնիի վախճանման տարելիցի առիթով: Նա նշել է, որ չնայած սպառնալիքներին ու շրջափակումներին, իսլամական հեղափոխությունը իմպերիալիստական համակարգի դեմ դիմադրության, անկախության ու դիմակայության խորհրդանիշ է դարձել:

Նշելով, որ իսլամական հեղափոխությունը իր հակակշռի տակ է  առել համաշխարհային անարդար համակարգը, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Անկասկած հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի ցուցումներին հետևելով և հոգելույս Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության ուղով ընթանալով, Իրանի իսլամական հանրապետությունն ավելի հզոր դիրք կզբաղեցնի աշխարհում»:

Չորեքշաբթի, հուլիսի 3-ը, իրանական խորդադ ամսի 14-ը, իսլամական հանրապետության հիմնադիր՝ հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 31-րդ տարելիցի օրն է: