Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ի վարչակարգը փորձում է ահաբեկել և լռեցնել լրագրողներին
Անդրադառնալով ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սևամորթ քաղաքացու սպանության դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ կիկրառվող բռնի գործողություններին, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «ԱՄՆ-ի վարչակարգը փորձում է ահաբեկել և լռեցնել լրագրողներին, ովքեր լուսաբանում են Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ցույցերը»:
Նախարարության հայտարարության մեջ ասված է. «Հաղորդումների համաձայն, ոստիկանությունն ավելի քան 100 հարձակում է իրականացրել լրագրողների դեմ»:
Նշելով, որ աշխարհը հետևում է ԱՄՆ-ի իրադարձություններին, նախարարությունը հայտարարել է. «Դոնալդ Թրամփը, թաքնվելով ապաստարանում, փորձում է հաղթել ցուցարարներին, հեռացնելով լրագրողներին»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նույնպես, Թվիթերում արած գրառման մեջ, անդրադառնալով ցուցարարների դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքին, բողոքի ցույցերը ճնշելուն և լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակմանը, նշել է. «Եվրոպան, որը արագ դատում է ոչ արևմտյան հասարակություններին, այս անգամ լռում է»:
«Եթե Եվրոպան շարունակի լռել ԱՄՆ- ում ժողովրդի և լրատվամիջոցների դեմ կիրառվող բռնությունների մասին, ապա նա պետք է ընդմիշտ փակի իր բերանը», - ասաց Զարիֆը:
Համաձայն ոստիկանության և ԶԼՄ-ների տեղեկությունների, ԱՄՆ-ում ձերբակալվել է առնվազն 5.600 ցուցարար: