Սիրիային և Դիմադրության ճակատին սատարելու Իրանի քաղաքականությունը չի փոխվել
https://parstoday.ir/hy/news/iran-i121890-Սիրիային_և_Դիմադրության_ճակատին_սատարելու_Իրանի_քաղաքականությունը_չի_փոխվել
«Սիրիային և Դիմադրության ճակատին սատարելու Իրանի քաղաքականությունը չի փոխվել, և Թեհրանը, որպես ռազմավարական գործընկեր, միշտ կանգնելու է այդ երկրի կառավարության և ժողովրդի կողքին», - հայտարարել է Իրրանի առաջին փոխնախագահը՝ Սիրիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 04:18 Asia/Tehran
  • Սիրիային և Դիմադրության ճակատին սատարելու Իրանի քաղաքականությունը չի փոխվել

«Սիրիային և Դիմադրության ճակատին սատարելու Իրանի քաղաքականությունը չի փոխվել, և Թեհրանը, որպես ռազմավարական գործընկեր, միշտ կանգնելու է այդ երկրի կառավարության և ժողովրդի կողքին», - հայտարարել է Իրրանի առաջին փոխնախագահը՝ Սիրիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում:

«Իրանը ջանք չի խնայի սիրիացիների վրա գործադրվող ճնշումը նվազեցնելու համար», - հունիսի  18-ին, Հուսեյն Առնուսի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի Իսլամական հանրապետության առաջին փոխնախագահ Իշխան Էսհաղ Ջահանգիրին:

Նա հավելել է, որ առկա խնդիրների դեմ Սիրիայի կառավարության, ժողովրդի և զինված պայքարն արդյունավետ է եղել: Ջահանգիրին ասել է. «Արաբական աշխարհում Սիրիայի հզոր ներկայությունն արտացոլում է այդ երկրի ժողովրդի հաղթանակն ահաբեկչության դեմ պայքարում»:

Բարձր գնահատելով Իրանի աջացությունը Սիրիայի ժողովրդին, Հուսեյն Առնուսին ասել է. «Սիրիային աջակցելու Իրանի քաղաքականությունը վերածվել է թշնամիների դեմ պայքարում Դիմադրության ճակատը հզորացնելու գործընթացի»: