Իրան.«Եվրոպան հակաիրանական բանաձև ներկայացնելով դարձել է Բոլթոնի ու Թրամփի ձեռքի խաղալիքը»
https://parstoday.ir/hy/news/iran-i122062-Իրան._Եվրոպան_հակաիրանական_բանաձև_ներկայացնելով_դարձել_է_Բոլթոնի_ու_Թրամփի_ձեռքի_խաղալիքը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եվրոպան շրջանցելով երկու անարժան հիմարներ՝ Բոլթոնի ու Թրամփի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու համատեղ քայլը հակաիրանական բանաձև ներկայացրեց,դառնալով նրանց ձեռքի խաղալիքը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 23, 2020 19:25 Asia/Tehran
  • Իրան.«Եվրոպան հակաիրանական բանաձև ներկայացնելով դարձել է Բոլթոնի ու Թրամփի ձեռքի խաղալիքը»

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եվրոպան շրջանցելով երկու անարժան հիմարներ՝ Բոլթոնի ու Թրամփի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու համատեղ քայլը հակաիրանական բանաձև ներկայացրեց,դառնալով նրանց ձեռքի խաղալիքը»:

Ծովակալ Ալի Շամխանին երեքշաբթի օրը թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է.«Սպիտակ Տան Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր հուշերի գրքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է հիմար, իսկ Թրամփն էլ նրան  է անվանել  անարժան հիմար»:

Շամխանին հավելել է.«Ինչու Եվրոպան շրջանցեց ՀԳՀԾ-ից դուրս գալու երկու անարժան հիմարների քայլը և հակաիրանական բանաձև ներկայացնելով, դարձավ նրանց ձեռքի խաղալիքը»:

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հունիսի 19-ին վավերացրեց եվրոպական երեք երկրներ՝ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից Իրանի վերաբերյալ ներկայացված բանաձևը: Այդ բանաձևի համար հիմք են ծառայել կեղծ տեղեկություններն ու փաստաթղթերը,որոնք ձեռք են բերվել Սիոնիստական ռեժիմի լրտեսական գործողությունների արդյունքում: