Բաշար Ասադը կարևորել է Թեհրանի և Դամասկոսի միջև ռազմավարական համագործակցությունը
Հինգշաբթի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ ՝ քննարկելու Թեհրանի և Դամասկոսի միջև ռազմավարական համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում, Բաշար Ասադը նշել է, որ Իրանի և Սիրիայի միջև ռազմական համաձայնագրի ստորագրումը երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության արդյունք է:
Բաշար Ասադը գոհունակություն է հայտնել երկկողմ հանդիպումների արդյունքից և Թեհրանի ու Դամասկոսի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Նա հավելել է. «Համաձայնագիրը Սիրիայի դեմ ահաբեկչական հարձակումներին հակազդելու և Դամասկոսին ու Թեհրանին ուղղված թշնամական քաղաքականությանը ուղղված տարիների համագործակցության արդյունքն է»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարևորել է նաև տարբեր ոլորտներում Իրանի և Սիրիայի միջև հարաբերությունների ամրապնդումը, և ասել, որ դա բխում է երկու երկրների շահերից:
Հուլիսի 9-ին, Իրանի ու Սիրիայի միջև ստորագրվեց բազմակողմ համաձայնագիր՝ ռազմական, պաշտպանական և անվտանգության համագործակցության վերաբերյալ: