Ռոհանին կարևորել է հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների ծավալի ավելացումը
Ընդգծելով հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների ծավալի ավելացման անհրաժեշտությունը Իրանի նախագահն ասել է, որ ոչ նավթային ապրանքների արտահանումը նվազեցնում է երկրի տնտեսության խոցելիությունը:
Եերկուշաբթի օրը կայաած՝ արտահանման ոլորտում առկա խոչընդոտները վերացնելու և արտահանումը դյուրացնելու թեմայով հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ստեղծել հարևան և նպատակային երկրներ իրանական ապրանքների արտահանման ծավալների ավելացման պայմաններ:
Ռոհանին ասել է, որ հարևան երկրներն Իրանի տնտեսական հարաբերությունների գերակայությունն են, հավելելով, որ Իրանի կառավարության քաղաքականությունը հարաբերությունների, հատկապես՝ տնտեսական և առևտրային ոլորտի համագործակցությունների զարգացումն է հարևանների հետ, իսկ տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը և համատեղ արդյունաբերական քաղաքների ստեղծումը կարող են նպաստել հարաբերությունների զարգացմանը:
Նա հավելել է, որ կառավարությունը, մոբիլիզացնելով բոլոր հնարավորություններն ու կարողությունները, պատժամիջոցների և կորոնավիրուսի պայմաններում տնետսությունը կառավարել է առանց նավթային եկամուտների: