Քննարկվել են Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները
https://parstoday.ir/hy/news/iran-i123776-Քննարկվել_են_Իրանի_և_Ադրբեջանի_միջև_տնտեսական_հարաբերությունների_զարգացման_ուղիները
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները՝ տնտեսության, առևտրի և տրանսպորտի ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2020 07:17 Asia/Tehran
  • Քննարկվել են Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները

Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները՝ տնտեսության, առևտրի և տրանսպորտի ոլորտներում:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզին և  Ադրբեջանի փոխվարչապետ՝ Շահին Մուստաֆաևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են  կորոնավիրուսային համաճարակի ներկա իրավիճակը և կարևորել  են վիրուսի դեմ պայքարին ուղղված  համատեղ ջանքերը:

Ըստ հաղորդման հեռախոսազրույցում Վաեզին և Մուստաֆաևը վստահություն են հայտնել Իրանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման և այն նախակորոնավիրուսային շրջանի հարաբերությունների մակարդակին հասցնելու վերաբերյալ:

Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը  և Ադրբեջանի փոխվարչապետը նաև քննարկել են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ամբողջացման  ուղիները,  շեշտելով այս տնտեսական նախագծի ռազմավարական նշանակությունը: Նրանք կարծիքներ են փոխանակել այս  ոլորտում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ժամանակ   կողմերը կարևորել են  երկու երկրների ղեկավարների կարգադրությունների  համաձայն՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց միջև շփումների  և  համակողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio