Քննարկվել են Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները՝ տնտեսության, առևտրի և տրանսպորտի ոլորտներում:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզին և Ադրբեջանի փոխվարչապետ՝ Շահին Մուստաֆաևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են կորոնավիրուսային համաճարակի ներկա իրավիճակը և կարևորել են վիրուսի դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը:
Ըստ հաղորդման հեռախոսազրույցում Վաեզին և Մուստաֆաևը վստահություն են հայտնել Իրանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման և այն նախակորոնավիրուսային շրջանի հարաբերությունների մակարդակին հասցնելու վերաբերյալ:
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը և Ադրբեջանի փոխվարչապետը նաև քննարկել են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ամբողջացման ուղիները, շեշտելով այս տնտեսական նախագծի ռազմավարական նշանակությունը: Նրանք կարծիքներ են փոխանակել այս ոլորտում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը կարևորել են երկու երկրների ղեկավարների կարգադրությունների համաձայն՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց միջև շփումների և համակողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio