Թեհրանի եւ Հյուսիսային Իրանահայության Պատգամավորը հանդիպեց Սրբազան Հոր հետ
2020 թվականի հուլիսի 25-ի առաւոտյան , Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը իր գրասենյակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հյուսիսային Իրանահայության Պատգամավոր՝ պրն. Արա Շահվերդյանին, որ շաբաթական հերթականութեամբ այցելում է Սրբազան Հոր:
Պրն. Շահվերդեանը ընդհանուր կէտերով զեկուցեց իր գնահատելի աշխատանքների եւ իր գործակիցների հետ բարւոք յարաբերութիւնների մասին:
Սրբազան Հայրը մեծապես գնահատեց իր տարած այս աշխատանքը և ընդհանուր խոսակցության մեջ միասին զրուցեցին Իրան եւ հարևան երկրների հարաբերության եւ տարածաշրջանում Իրանի ունեցած կարևոր դերի մասին:
Այս առիթով հայտնենք, որ Ազգային առաջնորդարանի պաշտոնեությունը հատուկ ծաղկեփնջով ողջունեց պրն. Շահվերդեանին, իրեն մաղթելով ազգաշեն գործունեություն: