Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան
https://parstoday.ir/hy/news/iran-i123941-Իրանը_մարդասիրական_օգնություն_է_ուղարկել_Լիբանան
ԻԻՀ Կարմի մահիկի կազմակերպության մարդկասիրական առաջին բեռնվածքն ուղարկվել է Լիբանան:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Օգոստոս 06, 2020 05:15 Asia/Tehran
  • Իրանը մարդասիրական օգնություն է  ուղարկել Լիբանան

ԻԻՀ Կարմի մահիկի կազմակերպության մարդկասիրական առաջին բեռնվածքն ուղարկվել է Լիբանան:

Այդ մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար Քարիմ Հեմմաթին: Նա ասել է. «Բենռվածքը պարունակում է  ավելի քան 15 տոննա դեղագործական իրեր և բժշկական սարքավորումներ, որոնք արժեն 150,000 ԱՄՆ դոլար և 55 տոննա տարբեր սննդամթերք ու դաշտային հիվանդանոց: Մենք Բեյրութ ենք գորևծուղել նաև 30 հոգանոց բժշկական խումբ»:

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում, Իրանը պատրաստ է իր հիվանդանոցներում օգնություն ցուցաբերել վիրավորներին, հավելելով, որ առաջիկա օրերին անհրաժեշտության դեպքում, Իրանը կրկին պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրել Լիբանանին:

Ավելի վաղ, Լիբանանի կարմիր խաչի ղեկավար Ժորժ Քեթթանեն, Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության տնօրեին հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Բեյրութն ունի Իրանի մարդասիրական օգնության կարիքը, որպեսզի կարողանա օգնություն ցուցաբերել պայթյունից տուժածներին: