ԻՀՊԿ.«Մենք միայնակ չենք թողնի ծանր պայմաններում հայտնված Լիբանանի ժողովրդին»
https://parstoday.ir/hy/news/iran-i123969-ԻՀՊԿ._Մենք_միայնակ_չենք_թողնի_ծանր_պայմաններում_հայտնված_Լիբանանի_ժողովրդին
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ)գլխավոր հրամանատարն ասել է.«Մենք միայնակ չենք թողնի ծանր պայմաններում հայտնված Լիբանանի ժողովրդին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2020 15:05 Asia/Tehran
  • ԻՀՊԿ.«Մենք միայնակ չենք թողնի ծանր պայմաններում հայտնված Լիբանանի ժողովրդին»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ)գլխավոր հրամանատարն ասել է.«Մենք միայնակ չենք թողնի ծանր պայմաններում հայտնված Լիբանանի ժողովրդին»:

Հինգշաբթի օրը ցավակցություն հայտնելով  Լիբանանի ժողովրդին, կառավարությանը և Հեզբոլլահին՝  Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին  հավելել է.«Լիբանանի ժողովուրդն  իսլամ աշխարհում դիմադրության մեծ աստղ է, և  միշտ էլ ամենյան համբերատարությամբ  դիմակայել է դժվարություններին»:

Հայտարարելով, որ Լիբանանի ժողովրդին օգնելու համար մոբիլիզացվել են մեր բոլոր հնարավորությունները, գեներալ Սալամին հավելել է. «Մենք փորձում ենք Իրանի ժողովրդի մարդասիրական օգնություններով պայմաններ ստեղծել Լիբանանի ժողովրդին օգնելու համար,որպեսզի նա կարողանա թիկունքում թողնել  միջադեպի հետևանքով առաջացած դժվարությունները»:

Չորեքշաբթի երեկոյան Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունի հետևանքով վնասը գնահատել Է 10 –15 միլիարդ դոլար:Աբբուդը նաև հայտնել Է որ քաղաքի անօթևան մնացած բնակիչների թիվը հասնում Է մոտ 300 հազարի:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio