Զարիֆ. Միջազգային հանրությունը պետք է զերծ մնա Լիբանանի ներքին գործերին միջամտելուց
https://parstoday.ir/hy/news/iran-i124321-Զարիֆ._Միջազգային_հանրությունը_պետք_է_զերծ_մնա_Լիբանանի_ներքին_գործերին_միջամտելուց
Լիբանանի Ալ-Մայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարարն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լիբանանի անկախությունը և զերծ մնա այդ երկրի ներքին գործերին միջամտելուց»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 15, 2020 13:02 Asia/Tehran
  • Զարիֆ. Միջազգային հանրությունը պետք է զերծ մնա Լիբանանի ներքին գործերին միջամտելուց

Լիբանանի Ալ-Մայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարարն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լիբանանի անկախությունը և զերծ մնա այդ երկրի ներքին գործերին միջամտելուց»:

«Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը մեկնել է Բեյրութ, ուրբաթ երեկոյան  կայացած հեռուստատեսային հարցազրույցում,  վկայակոչելով Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը և շեշտելով, որ Իրանը լիբանանցիների կողքին է «այս մեծ ողբերգության ժամանակ,  հավելել է. «Բեյրութի նավահանգստում արտասահմանյան ռազմանավերի տեղակումն անսովոր է և սպառնալիք՝ ուղղված լիբանանյան ժողովրդի և դիմադրության դեմ»:

Վերջերս Բեյրութի նավահանգստում տեղակայվել են մի քանի ֆրանսիական ռազմանավ՝ 700 զորուժով:  Ֆրանսիայի կառավարությունը պնդում է, որ այդ նավերի և սուզանավերի առկայությունը Լիբանանին օգնելու համար է:

Իրանի արտգործնախարարն Ալ- Մայադին հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի մեկ այլ մասում հայտարարել է, որ Լիբանանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Նա նշել է. «. «Թեհրանը համագործակցելու է լիբանանցիների կողմից ընտրված ցանկացած կառավարության հետ»: