Իրանում գործարկվել են գազի երկու խողովակաշարեր
https://parstoday.ir/hy/news/iran-i124664-Իրանում_գործարկվել_են_գազի_երկու_խողովակաշարեր
Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների գազային արդյունաբերության կարևորագույն նախագծերի պաշտոնական աշխատանքը մեկնարկել է նախագահի, նավթի նախարարի և Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր գործադիր տնօրենի ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2020 09:03 Asia/Tehran
  • Իրանում գործարկվել են գազի երկու խողովակաշարեր

Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների գազային արդյունաբերության կարևորագույն նախագծերի պաշտոնական աշխատանքը մեկնարկել է նախագահի, նավթի նախարարի և Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր գործադիր տնօրենի ներկայությամբ:

Իրանի նախագահ  Հասան Ռոհանիի հրամանով Ասալույեից դեպի Միանդոաբ երթուղով անցկացվող  վեցերորդ և իներորդ խողովակաշարերի և գազի ճնշման հինգ կայանների  բացման արարողությունը տեղի է ունեցել տեսակապի միջոցով: Այս խողովակաշարերը գազի փոխանցման շավալներչը կմեշացնեն  օրական 110 միլիոն խորանարդ մետրով և հնարավորություն կտան գազ արտահանել:

Այս նախագծերը իրականացվել են տեղական ներդրումների, գիտելիքների տեխնոլոգիաների շնորհիվ: Այ սխողովակաշարն անցնում է  Արևմտյան Իրանի բարդ ռելիեֆով, ինչը ևս մեկ ձեռքբերում է:

Ասալույեում տեղի է ունեցել նաև Բուշերի նավթաքիմիական գործարանի առաջին բլոկի բացումը, որտեղ արտարդվելու է ծծումբ, մեթանոլ, մեթան, էթան, պրոպան և բութան:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio