Ռոհանի. Իրանի ժողովուրդը թշնամու դավադրությունների դեմ պայքարեց Աշուրայի մշակույթով
https://parstoday.ir/hy/news/iran-i124732-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_թշնամու_դավադրությունների_դեմ_պայքարեց_Աշուրայի_մշակույթով
Անդրադառնալով աշխարհի շիաների երրորդ իմամ Իմամ Հուսեյնի նահատակությանը և Իրանում այդ կապակցությամբ տեղի ունեցող արարողություններին, ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը թշնամու դավադրությունների դեմ պայքարեց Աշուրայի մշակույթից բխող դիմադրությամբ և կանգնեց գերտերությունների դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2020 08:58 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդը թշնամու դավադրությունների դեմ պայքարեց  Աշուրայի մշակույթով

Անդրադառնալով աշխարհի շիաների երրորդ իմամ Իմամ Հուսեյնի նահատակությանը և Իրանում այդ կապակցությամբ տեղի ունեցող արարողություններին, ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը թշնամու դավադրությունների դեմ պայքարեց Աշուրայի մշակույթից բխող դիմադրությամբ և կանգնեց գերտերությունների դեմ»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, հայտարարելով, որ 2018-ին  պատժամիջոցների և աննախադեպ ճնշման պատճառով երկրի եկամուտները կրճատվել են մոտ 50 միլիարդ դոլարով, Ռոհանին հավելել է. «Թշնամու հաշվարկները ճիշտ կլինեին այլ պայմաններում: Սակայն Իրանի ժողովուրդը, ապավինելով Աշուրայի մշակույթին,  դիմակայելոց թշնամուն և չեզոքացրեց նրա ծրագրերը»:

Իմամ Հուսեյնը նահատակվեց Քարբալայում  մ.թ. 61-ին և իր նահատակությամբ,  ազատության և արժանապատվության դաս տվեցամբողջ աշխարհին:

ԻԻՀ նախագահը, վկայակոչելով իրանցիներին ծնկի բերելու թշնամու ծրագրերը, ասել է. «Իրանի ժողովուրդը, դիմակայելով դավադրություններին և ճնշումներին, թույլ չի տվել թշնամուն հասնել իր նպատակին և տապալել Իրանի  համակարգը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio