Ռոհանի. «ՄԱԳԱՏԷ-ի պրոֆեսիոնալիզմը պետք է ամրապնդվի»
https://parstoday.ir/hy/news/iran-i124776-Ռոհանի._ՄԱԳԱՏԷ_ի_պրոֆեսիոնալիզմը_պետք_է_ամրապնդվի
Իրանի նախագահը կարևորել է ՄԱԳԱՏԷ-ի անկախ գործունեության ու պրոֆեսիոնալիզմի պահպանումը: Նա ասել է. «ՄԱԳԱՏԷ-ն առավել քան երբևէ, համաշխարհային հանրությանը պետք է ապացուցի իր պրոֆեսիոնալիզմը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2020 08:39 Asia/Tehran

Իրանի նախագահը կարևորել է ՄԱԳԱՏԷ-ի անկախ գործունեության ու պրոֆեսիոնալիզմի պահպանումը: Նա ասել է. «ՄԱԳԱՏԷ-ն առավել քան երբևէ, համաշխարհային հանրությանը պետք է ապացուցի իր պրոֆեսիոնալիզմը»:

Չորեքշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսի հետ հանդիպաման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Միջուկային համաձայնության ու լրացուցիչ արձանագրության համաձայն ստանձնած պարտականություններից բացի, ՄԱԳԱՏԷ-ն կարևոր պարտականություն ունի ՀԳՀԾ-ի  պահպանման ուղղությամբ»:

Անդրադառնալով  այցի ընթացքում Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև կայացած համաձայնությանը, Ռոհանին ասել է.«Իրանն ունի երդվյալ թշնամիներ, որոնք մշտապես փորձում են դժվարություններ հարուցել Թեհրանի համար: Նրանք միջուկային զենք ունեն և չեն համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ»:

Հանդիպման ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը  գոհունակություն է հայտնել Իրանի հետ կայացած համաձայնության կապակցությամբ: Գրոսսին, առավել քան երբևէ, կարևորել է Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունների խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: 

Նա ասել է. «ՀԳՀԾ-ն մեծ ձեռքբերում  էր բոլոր կողմերի համար և դրա պահպանման հարցում կարևոր հանձնառություն է տրված ՄԱԳԱՏԷ-ին»:

Ննշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը տեխնիկական ու մասնագտական բնույթ է կրում, գործակալության գլխավոր տնօրենն ասել է.«Չպետք է թույլ տալ, որպեսզի արտաքին գործոնները բացասաբար ազդեն Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության վրա»: