Ռոհանի. Հարևան երկրների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումն Իրանի առաջնահերթություններից է
Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է, որ հարևան երկրների հետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը և ամրապնդումը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, Թեհրանի առաջնահերթություններից է:
Երկուշաբթի օրը Թեհրանում կայցած «Հարըանների հետ համագործակցության զարգացումը» թեմայով երկրորդ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ տարածաշրջանի ժողովուրդների պատմամշակութային կապերը ամուր հիմք են հանդիսանում հարևան երկրների համագործակցության ընդլայնման, խթանման և տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների ընդհանուր շահերն ապահովելու համար:
Ռոհանին ասել է, որ Իրանը միշտ եղել է բարեկամական և եղբայրական հարևան կառավարությունների և ժողովուրդների կողքին և ողջունում է հարևանների հետ երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնումը՝ հավելելով. «Տարածաշրջանում ներդաշնակ տնտեսությունը կօգնի ապահովել խաղաղություն և անվտանգություն»:
Իրանի նախագահը տարածաշրջանային ժողովուրդների հարաբերությունների ամրապնդումը և զբոսաշրջության, համատեղ ձեռնարկությունների զարգացումը և բանկային և ֆինանսական համագործակցության ընդլայնումը որակել է որպես կարևոր քայլ՝ հարաբերությունների ամրապնդման գործում:
Մաքսային համագործակցությունն ու տարնպորտը և ապրանքների փոխանակումը Իրանի և հարևան երկրների մասնավոր հատվածի միջև մյուս հարեցերից էին, որոնց Ռոհանին անդրադարձել է «Հարևանների հետ համագործակցության զարգացում» հանդիպման ընթացքում: