Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել ԱԽ հերթական նախագահությունը վարող երկրի նախագահի հետ
Իրանի նախագահը, բարձր գնահատելով Նիգերի աջակցությունը ՀԳՀԾ-ին, ասել է. «Թեհրանը և Նիամեյն ընդհանուր տեսակետեր ունեն միջազգային կառույցների նպատակներին հասնելու համար անկախությունն ու չեզոքությունը պահպանելու հարցում»:
Երկուշաբթի օրը, ԻԻՀԳ նախագահ Հասան Ռոհանին, Նիգերի նախագահ Մահամադու Իսսուֆույի հետ հեռախոսազրույցում, շնորհավորել է այդ երկրին՝ ԱԽ հերթական նախագահությունը ստանձնելու կախպակցությամբ և ասել. «Այսօրվա աշխարհի խնդիրների մեծ մասի արմատները մի շարք երկրների կողմից միջազգային կառույցների հնարավորությունները չարաշահելն է»:
Նա հավելել է. «Նիգերը, լինելով Չմիավորման շարժման անդամ, ճիշտ այնպես, ինչպես կառուցողական դիրքորոշում ընդունեց Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու անօրինական բանաձևի դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահության ընթացքում գործելու է անկախ և պրոֆեսիոնալ կերպով, թույլ չտալով Միացյալ Նահանգներին չարաշահել ՄԱԿ-ում իր դիրքը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian