Ռոհանի. Իրանի դեմ Սպիտակ տան դավադրությունները ձախողվել են
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է, որ Իրանի ժողովրդին ծնկի բերելուն ուղղված Սպիտակ տան դավադրությունները, ռազմավարական մեծ սխալ են և 100 տոկոսով ձախողվել են:
Հասան Ռոհանին հինգշաբթի օրը էներգետիկայի նախարարության երեք ազգային նախագծերի շահագործման արարողության ժամանակ ասեկլ է. «Այս ծրագիրը, նույնիսկ այն ժամանակ, երբ իսլամական Իրանի դեմ կիրառվել են ամենախիստ պատժամիջոցները, վկայում է Իրանի պաշտոնյաների դիմադրության և ժողովրդի աջակցության մասին»:
Նա հայտարարել է. «Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվի Միացյալ Նահանգների ճնշումներին և թշնամիների ծրագրերը չեն կարող կասեցնել երկրի զարգացումը»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 անդամները մերժել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանն ուղղված «ձգանման մեխանիզմի» ծրագիրը հավելել է.«Այս պարտությունը եզակի է ամերիկյան քաղաքական պատմության մեջ և դա տեղի է ունեցել Իրանի ժողովրդի դիմադրության շնորհիվ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian