Նավթի ու գազի հետախուզման ոլորտում Իրանի համաշխարհային մասնաբաժինը կազմում է 25 տոկոս
Իրանի ազգային նավթային ընկերության հետախուզման բաժնի տնօրենը, նշելով, որ Իրանը 2019 թվականին ընդհանուր առմամբ հայտնաբերել է 4,97 միլիարդ բարել արդյունահանվող նավթ, ասել է. «Դա համարժեք է անցյալ տարի աշխարհում հայտնաբերված նավթի և գազի 25 տոկոսին»:
Իրանի ազգային նավթային ընկերության հետախուզման բանի տնօրեն Սալեհ Հինդը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Իրանի Էրամի հանքավայրը ՝ 2.7 միլիարդ բարել արդյունահանվող նավթով և հայտնաբերված ընդհանուր նավթի 13 տոկոսով, աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Նամավարանի հանքավայրը ՝ 2.2 միլիարդ բարել նավթով՝ երրորդ տեղը»:
Հինդը հավելել է. «Իրանն անհավասար մրցակցային դաշտում է, սակայն նույնիսկ պատժամիջոցների պայմաններունմ, 2019թ կարողացել է իրականացնել հետախուզմանհ ամենամեծ ծավալնմերը, իրեն հատկացնելով աշխարհում իրականացված նավթի ու գազի հետռախուզման 24 տոկոսը կամ՝ 4.97 միրլիարդ բարել նավթ»:
Երկրորդ տեղը պատկանում է Ռուսաստանին՝ 3,18 միլիարդ բարել, երրորդ տեղում է British Petroleum– ը ՝ 1,4 միլիարդ բարելով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian