Ռոհանի. Ժամանակն է, որ աշխարհը «ոչ» ասի հարկադրանքին և սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/iran-i125817-Ռոհանի._Ժամանակն_է_որ_աշխարհը_ոչ_ասի_հարկադրանքին_և_սպառնալիքին
ԻԻՀ նախագահը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները չի կարող Իրանին ո՛չ բանակցություններ պարտադրել, ո՛չ պատերազմ, հավելել է. «Ժամանակն է, որ աշխարհը «ոչ» ասի հարկադրանքին և սպառնալիքին»:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2020 05:58 Asia/Tehran
  • Ռոհանի. Ժամանակն է, որ աշխարհը «ոչ» ասի հարկադրանքին և սպառնալիքին

ԻԻՀ նախագահը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները չի կարող Իրանին ո՛չ բանակցություններ պարտադրել, ո՛չ պատերազմ, հավելել է. «Ժամանակն է, որ աշխարհը «ոչ» ասի հարկադրանքին և սպառնալիքին»:

Երեքշաբթի  օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ տարեկան նստաշրջանում  տեսակապի միջոցով ունեցած ելույթում, Հասան Ռոհանին հայտարարել է, որ գերիշխանության և հեգեմոնիայի դարաշրջանն ավարտվել է:

Նա նշել է. «Անվտանգության խորհուրդը երկու անգամ վճռականապես մերժեց ՄԱՆ-ի առաջարկները և թույլ չտվեց  կառույցի հնարավորություններից որպես գործիք օգտվել՝  2231 բանաձևը իրագործելու համար: Դա հաղթանակ է ոչ թե Իրանի, այլ միջազգային համակարգի համար, որն անցում է կատարում հետարևմտյան աշխարհ,  որտեղ հեգեմոն ռեժիմը  ինքնամեկուսանում է»:

Ռոհանին ասել է. «Պատժամիջոցներով կյանքը դժվար է, բայց ավելի դժվար չէ, քան առանց անկախության ապրելը: Իրանը հպարտ է իր ժողովրդավարությամբ, որպես Արևմտյան Ասիայում ժողովրդավարություն հաստատած ամենահին երկիրը»:

Իրանի նախագահը, նշել է, որ որոշ երկրներ խոսում են մարդու իրավունքներից, սակայն,  առավելագույն ճնշման քաղաքկանությամբ, թիրախավորել են բոլոր իրանցիների առողջությունը և կյանքը: Նա հավելել է. «Նրանք և նրանց դաշնակիցները անմիջական մասնակցություն ունեն Պաղեստինում, Աֆղանստանում, Եմենում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում և Սոմալիում տեղի ունեցած բոլոր պատերազմներին և ագրեսիաներին, սակայն Իրանին  մեղադրում են տարածաշրջանում իրենց կրած պարտությունների համար»:

Անդրադառնալով հարյուր միլիարդավոր դոլարների զենքի վաճառքին Արևմտյան Ասիայի տարածաշրջանին և այն վառոդի պահեստի վերածելուն, Ռոհանին հավելել է, որ ամերիկացիներն անհիմն կերպով Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու  մեջ, մինչդեռ մարդկության պատմության մեջ այդ երկիրը միակն է եղել որ կիրառել է  միջուկային զենք և Միջին Արևելքում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմը նրանց կամակատարն է»: