Խաթիբզադե. ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ամենամեծ հարվածն է հասցրել մարդու իրավունքների սկզբունքին
https://parstoday.ir/hy/news/iran-i125865-Խաթիբզադե._ԱՄՆ_ի_վարած_քաղաքականությունն_ամենամեծ_հարվածն_է_հասցրել_մարդու_իրավունքների_սկզբունքին
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական կառավարությունների քաղաքականությունն ու երկակի քայլերը ամենամեծ հարվածն են հասցրել մարդու իրավունքների սկզբունքին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 08:52 Asia/Tehran
  • Խաթիբզադե. ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ամենամեծ հարվածն է հասցրել մարդու իրավունքների սկզբունքին

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական կառավարությունների քաղաքականությունն ու երկակի քայլերը ամենամեծ հարվածն են հասցրել մարդու իրավունքների սկզբունքին:

Քննադատելով  Guardian թերթում հրապարակված վերջին հակաիրանական հոդվածները, Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի երեկոյան հայտարարել է «Իրանում մարդու իրավունքների վիճակից վատ պատկեր ներկայացնելու նման հոդվածների նպատակը միանգամայն պարզ է»:

Չորեքշաբթի օրը The Guardian բրիտանական թերթը գրել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան կանչել են Իրանի դեսպաններին `բողոքելու Իրանում «երկքաղաքացիների ձերբակալությունների դեմ»:

Խաթիբզադեն նշել է, որ եվրոպական որոշ երկրների քայլերը և հայտարարությունները միջամտություն են Իրանի ներքին գործերին:

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Շատ տարօրինակ է, որ նույն այդ երկրները ոչ միայն չեն արձագանքել ԱՄՆ-ի վարչակարգի կողմցի Իրանի նկատմամբ կիրառվող անմարդկային քաղաքականության և իր դաժան ու անմարդկային պատժամիջոցների հետևանքով իրանցիների իրավունքների կոպիտ ոտնահարմանն այլև անգործությամբ խրախուսում են դրա շարունակումը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio