Ռոհանի.«Բաքու-Երևան հակամարտությանը ցանկացած օտարերկրյա միջամտություն կբարդացնի իրավիճակը»
Մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող ռազմական գործողությունների հետ կապված տարածաշրջանի վերջին զարգացումների կապակցությամբ, ԻԻՀ նախագահն ասել է. «Այս հարցում ցանկացած օտարերկրյա միջամտություն կբարդացնի իրավիճակը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նախագահ Հասան Ռոհանին կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման նշանակությունը, հավելել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանն անկայունության ու նոր պատերազմի տարողություն չունի»:
Նշելով, որ միջազգային կանոնակարգերի ու տարածքային ամբողջականության շրջանակներում պետք է լուծում գտնել տարաձայնությունների կարգավորման համար, Ռոհանին հայտարարել է.-«Ռազմական գործողությունների դադարեցումը շատ կարևոր է Իրանի համար և Թեհրանն ակնկալում է,որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնազսպվածությամբ ու խոհեմությամբ քայլեր կկատարեն այս ճանապարհին»:
ԻԻՀ նախագահն ասել է. «Այս հարցում ցանկացած օտարերկրյա միջամտություն ոչ միայն չի օգնելու խնդրի լուծմանը, այլև կերկարաձգի բախումները,ավելի կսրի լարվածությունները և կբարդացնի իրավիճակը»:
Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կատարել կառուցողական դեր, որը երկու երկրի կողմից կընդունվի:
Նշելով, որ ցանկացած լարվածություն ու հակամարտություն կարող է վնասել տարածաշրջանի բոլոր երկրներին, Նիկոլ Փաշինյանը ողջունել է բռնություններին վերջ տվող ցանկացած գործնական նախաձեռնություն:
Հայաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերին ցանկացած օտարերկրյա միջամտության կապակցությամբ:
Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:
ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:
Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio