Եվրոպական կառավարությունները, պատժամիջոցներ սահմանելով դեղորայքի նկատմամբ, խախտում են միջազգային պայմանագրերը
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի ղեկավարը հայտարարել է «Արևմտյան կառավարությունները, չնայած բոլոր միջազգային պայմանագրերին, չեն հրաժարվում դեղերի և սննդի էմբարգոյից»:
Epidermolysis bullosa կամ «Թիթեռ» հիվանդությունը գենետիկ հիվանդություն է, որի հետևանքով մաշկը դառնում է փխրուն և ամենաթեթև շփումները կարող են մաշկի վրա բշտեր ու սպիներ առաջացնել: Չնայած հիվանդությունն ամոբղջությամբ բուժելը դեռևս հնարավոր չէ, սակայն բժշկության մեջ կիրառվում են հատուկ միջոցներ՝ հիվանդների ցավը մեղմելու համար: Դրանցից ամենակարևորը հատուկ վիրակապն է, որը 2018թ. մայիսին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով, հնարավոր չէ կամ շատ դժվար է ձեռք բերել:
Իրանի դատական իշխանության Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Ալի Բաղերի Քանին չորեքշաբթի օրն այցելել է այս հիվանդությամբ տառապող երեխաների բուժման կենտրոն. Այցի ընթացքում նա հայտարարել է «Եվրոպական կառավարությունները մարդու իրավունքների ժեստերով, պատժամիջոցներ սահմանելով դեղորայքի նկատմամբ, հանցագործություն են գործում»:
Դիմելով արեւմտյան կառավարություններին ՝ Բաղերի Քանին ասել է , որ եվրոպական կառավարությունները տնտեսական պատերազմներում թիրախավորել են նաև հիվանդ երեխաներին. «Անկախ և ազատ երկրները երբեք չեն հրաժարվվելու իրենց պայքարից»,- ասել է նա:
Ավելի վաղ, EB հիվանդների կենտրոնի գործադիր տնօրեն Համիդ Ռեզա Հաշեմի Գոլպայգանին անդրադառնալով այն փաստին, որ երկրում 750 մարդ ունի թիթեռի հիվանդություն, հայտարարել էր. «Հիվանդության բուժման համար անհրաժեշտ վիրակապերի բացակայության հետևանքով, Իրանում մահացել է 15 հիվանդ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio