ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգությանը. իրանցի պաշտոնյա
https://parstoday.ir/hy/news/iran-i126287-ԼՂ_հակամարտության_գոտում_ահաբեկիչների_ներկայությունը_սպառնալիք_է_անվտանգությանը._իրանցի_պաշտոնյա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 19:45 Asia/Tehran
  • ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգությանը. իրանցի պաշտոնյա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը:

այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահյանը:
Պաշտոնյան ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը համարում է  պատերազմի անհապաղ դադարեցումը և քաղաքական բանակցությունը:

«Իրանի սահմանների կատարյալ անվտանգության  պահպանումը Թեհրանի կարևորագույն առաջնահերթությունն է, և այս հարցով Թեհրանը որևէ երկրի համար բացառություն չի անելու»,- շեշտել է նա:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio