Իրանը Երևանին ու Բաքվին զգուշացրելէ, որ չի հանդուրժի ցանկացած ներխուժում իր տարածք
https://parstoday.ir/hy/news/iran-i126319-Իրանը_Երևանին_ու_Բաքվին_զգուշացրելէ_որ_չի_հանդուրժի_ցանկացած_ներխուժում_իր_տարածք
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն զգուշացնելով Ղարաբաղյան հակամարտության կողմերին ասել է.«Իրանը չի հանդուրժի յուրաքանչյուրի կողմից ցանկացած ներխուժում իր տարածք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2020 13:47 Asia/Tehran
  • Իրանը Երևանին ու Բաքվին զգուշացրելէ, որ  չի հանդուրժի ցանկացած ներխուժում իր տարածք

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն զգուշացնելով Ղարաբաղյան հակամարտության կողմերին ասել է.«Իրանը չի հանդուրժի յուրաքանչյուրի կողմից ցանկացած ներխուժում իր տարածք»:

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Իրանի տարածքի ուղղությամբ իրականացված որոշ ներխուժումների կապակցությամբ լրագրողներին հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն  ուշադիր հետևում է սահմանային շրջաններում ընթացող իրադարձությունների ընթացքին»:

Խաթիբզադեն ապա հակամարտ կողմերին զգուշացրել է Իրանի տարածքը հարգելու կապակցությամբ:

Հերթական անգամ ընդգծելով երկրների տարածքային ամբողջականությունն ու  քաղաքացիական անձանց նկատմամբ ագրեսիա չիրականացնելու սկզբունքը հարգելու, ռազմական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու  անհրաժեշտությունը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն Իսլամական հանրապետության պատրաստակամությունն է հայտնել օգնելու այդ նպատակների իրականացման գործում:

Օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում մի քանի արկեր ու հրթիռներ են ընկել  երկու երկրի հետ Իրանի սահմանամերձ գյուղերում:  Նույնիսկ հինգ տարեկան երեխա է վիրավորվել: 

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել;, և ավելի է բարդացնելու իրավիճակը: Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio