Ռոհանի. Իրանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտությամբ
Իրանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտությամբ եւ տարածաշրջանային պատերազմի վերածվելու հեռանկարով:
Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Նա հայտնել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու Թեհրանի պատրաստակամության մասին: «Անվտանգությունը, կայունությունն ու հանգստությունը տարածաշրջանում, հատկապես՝ հյուսիսային սահմաններում, շատ կարեւոր են մեզ համար: Եվ այս հակամարտությունը եւ սահմանների շարունակական անապահովությունը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է աջակցել հակամարտության լուծմանը:
Ալիեւն, իր հերթին, ասել է, որ հասկանում է երկրի սահմանների անվտանգության վերաբերյալ Իրանի նախագահի մտահոգությունը, եւ հայտարարել է, որ Ադրբեջանը Իրանի անվտանգությունը դիտարկում է որպես է իր սեփականը, ու թույլ չի տա, որ այս հակամարտությունը հարեւան երկրներում անվտանգության բացակայության պատճառ դառնա։
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio