Ռոհանի. Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
ԻԻՀ նախագահը, կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության շուտափույթ ավարտը, հայտարարել է. «Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Էլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, մտահոգություն հայտնելով հակամարտության մեջ այլ երկրների հնարավոր ներգրավվածության և հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու հավանականության կապակցությամբ, հավելել է. «Տարածաշրջանի անվտանգությունը, կայնությունը հատկապես Իրանի հյուսիսային սահմանների մոտ շատ կարևոր են Թեհրանի համար, և այս հակամարտությունը և սահմաններում տիրող անապահովությունը չպետք է ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար հնարավորություն ստեղծեն»:
Ընդգծելով սահմանների և Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանակից իրանական գյուղերի բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, Ռոհանին մտահոգություն հայտնեց երկու երկրների միջև սահմանային բախումները քաղաքներում տարածվելու կապակցությամբ: Նա ասել է. «Այս պատերազմն ու հակամարտությունը չպետք է վերածվեն քաղաքներում մղվող պատերազմի: Դա հանգեցնում է մարդկանց տեղահանության և խաղաղ բնակիչների սպանության, ինչը շատ ցավալի ու վտանգավոր է»:
Գոհունակություն հայտնելով Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի կապակցությամբ, Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թեհրանին ՝ իր կառուցողական դիրքորոշումների և տարածքային ամբողջականության պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու պատարստակամության համար:
«Ադրբեջանը թույլ չի տա, որ այս հակամարտությունը հարևան երկրներում անապահովություն առաջացնի», - ասել է Իլհամ Ալիևը ՝ շեշտելով, որ հասկանալի է Իրանի նախագահի մտահոգությունը սահմանների անվտանգության և ահաբեկչական խմբավորումների տարածաշրջան ներթափանցելու կապակցությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian