Ռոհանին շեշտել է Իրանի արգելափակված ակտիվներն ազատելու անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահը շեշտել է երկրի արգելափակված ակտիվներն ազատելու անհրաժեշտությունը
Հասան Ռուհանին երեքշաբթի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում հայտարարել է. «Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցները դժվար պայմաններ են ստեղծել Իրանի տնտեսական փոխգործակցության համար, սակայն մեր ջանքերի շնորհիվ այդ ռեսուրսներ կհատկացվեն որկրի արտադրական կարիքների բավարարելուն համար»:
Ռուհանին այս հանդիպմանն անդրադարձել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Չինաստան կատարած այցին, նշելով, որ Չինաստանի, Եվրասիական երկրների և մյուս հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգանան հատկապես էներգետիկ և այլ ոլորտներոըմ ու պետք է զարգացնել; նաև տնտեսական կապերը
ԻԻՀ նախագահը, նշելով, որ կառավարությունը ձգտում է արագացնել տարածաշրջանի երկրների հետ համաձայնագրերի իրագործումն ասել է. «Այս առումով անհրաժեշտ է համատեղ տնտեսական հանձնաժողովներ ձևավորել կոնկրետ երկրների հետ իսկ առաջնահերթությունը պիտի լինի արտահանման ոլորտը:
Ռոհանին նշել է, որ Եվրասիական միության հետ Իրանի համագործակցության ընդլայնումը տնտեսապես շատ շահավետ է, հավելելով. «Ի հավելումն արտադրական կարողությունների և Իրանը կարող է լինել հարմար ուղի անդամ երկրների ապրանքները տարանցելու հարմար»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio